Սանդրինգհեմյան պալատ
Տեսակ | English country house?, պատմական շենք-թանգարան, թագավորական պալատ և country house? |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Սանդրինգհեմ[2] |
Հասցե | Sandringham PE35 6EN[3] |
Ճարտարապետական ոճ | Jacobethan?[2] |
Շինանյութ | աղյուս[2] |
Մակերես | 192,71 հեկտար |
Սեփականատեր | Բրիտանական թագավորական ընտանիք և Վիկտորյա թագուհի |
Բնակիչ | Էդուարդ VII, Ալեքսանդրա Դանիացի, Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս և Գեորգ V |
Հիմնադրված է | 1865 |
Բացված | 1870 |
Ճարտարապետ | A. J. Humbert? |
Ժառանգության կարգավիճակ | Grade II* listed park and garden?[4] |
Պաշտոնական կայք |
Սանդրինգհեմյան պալատ (անգլ.՝ Sandringham House), Վինձորյան արքայատոհմին պատկանող կալվածք, որը գտնվում է [[Նորֆոլկ]]ի 20 հազար ակր որսատեղիում։ Կալվածքը ձեռք է բերել Վիկտորյա թագուհին 1862 թվականին լորդ Պալմերստոնի որդեգրից Ուելսի արքայազնի խնդրանքով, երբ վերջինս պատրաստվում էր ամուսնանալ Ալեքսանդրա Դանիացու հետ։ Որպեսզի ձմռանը ավելի երկար ժամանակ անցկացնի որսատեղիում, արքայազնը հրամայեց, որ Սանդրինգհեմում ժամացույցների սլաքները կես ժամով առաջ տան։ Այս կարգադրությունը ուժի մեջ մնաց մինչև 1936 թվականին Էդուարդ VIII-ի գահ բարձրանալը։
Ալեքսանդրային դուր էր գալիս Սանդրինգհեմը, և այն դարձել էր նրա ժամանցի հիմնական վայրը «Նոր արքունիքում»։ Նրանց ընտանիքի աճին զուգընթաց հին կալվածքը սկսեց փոքր թվալ։ 1860-ական թվականներին այն դարձյալ էականորեն ընդարձակվեց, ընդունելով ներկայիս տեսքը՝ Թյուդորների և Աննա թագուհու ժամանակների ոճերի միասնությամբ։ Վիկտորիական դարաշրջանի համար կալվածքի ներքին կառուցվածքը համարվում էր հարմարավետության գագաթնակետ։ Այն լուսավորվում էր ցնցուղի նմանվող գազային լուսավորությամբ։
Ամուսնու մահից հետո Ալեքսանդրա թագուհին շարունակեց ապրել Սանդրինգհեմում մինչև մահ։ Այստեղ են մահացել նաև նրա որդի Գեորգ V-ը և թոռը՝ Գեորգ VI-ը։ Նրանցից առաջինի բնակվելու համար այգում կառուցվել էր ոչ մեծ տուն՝ (Յորք-տնակը), իսկ երկրորդը ստիպված էր գնել կալվածքը (ոչպես մասնավոր, ոչ պետական սեփականություն) իր ավագ եղբորից՝ Էդուարդ VIII-ից, գահից վերջինիս հրաժարվելուց հետո։ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին՝ Եղիսաբեթ Երկրորդը, ևս առնչություն ունի Սանդրինգհեմյան պալատի հետ։ Այստեղ նա հարազատների հետ հանդիպել է հոր մահվան ժամանակ, շարունակել է նրանց հետ հանդիպել սեփական թագադրման տարելիցների ժամանակ, ինչպես նաև Ծննդյան տոներին ու Ամանորին։
Սանդրինգհեմյան կալվածքի Էփլթոն հաուսում մինչև Նորվեգիայի անկախություն ձեռք բերելը ապրում էր այդ երկրի ապագա թագավոր Հոկոն VII-ը իր բրիտանացի կնոջ հետ։ Այստեղ ծնվել է նրանց միակ որդին` արքայազն Ալեքսանդրը (ապագա Ուլաֆ V-ը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրինգհեմյան պալատ» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |